SHAMSHYAN.com-ի տեղեկություներով այսօր`նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00- ի սահմաններում, Մոսկովյան 23 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի և Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վթարից հետո Nissan-ի վարորդը, ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների եղել է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկը, դուրս է եկել ավտոմեքենայից և մոտ 20 րոպե հասարակական վայրում ցուցաբերել լկտի պահվածք` հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով հավաքվածների հասցեին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա չի ենթարկվել նույնիսկ ոստիկանների օրինական պահանջներին և իր մոտից հանել է ինչ-որ վկայական ու հայտնել, որ բոլորի մաման…:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում