▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունն առաջադրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուրախ եմ հայտարարել, որ կուսակցության քաղխորհրդի որոշման համաձայն՝ առաջադրում եմ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Վրաստանի նախագահի պաշտոնում», - կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։

Նա նշել է, որ դեռևս իր քաղաքական կարիերայի մեկնարկից առաջ Կավելաշվիլին «անզիջում արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը երկրի համար կարևոր բոլոր հարցերի վերաբերյալ»։ Ինչ վերաբերում է վերջին տարիներին, երբ նա եղել է խորհրդարանի անդամ, նախագահի թեկնածուն «հսկայական ներդրում է ունեցել երկրի շահերի պաշտպանության և ինքնիշխանության ամրապնդման գործում»։

Իվանիշվիլին նաև վստահություն է հայտնել, որ Կավելաշվիլին «ժամանակավորապես խլված պատիվը կվերադարձնի նախագահության ինստիտուտին»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее