▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախընտրական «տեռոր»՝ Հառիճում․ պետական աշխատողներին ստիպում են ՔՊ-ին ընտրել

«Իշխանություն» լրատվականը գրում է, որ ահազանգեր է ստանում Շիրակի մարզի Արթիկ համայնքից։ Մեզ պատմում են, որ մի շարք համայնքներում պետական աշխատողների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։

Աշխատակիցներին սպառնում են, որ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններին չքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, կարող են զրկվել աշխատանքից։ Այդպիսի մի ահազանգ ենք ստացել Հառիճ համայնքից։ Մարդիկ վախենում են բարձրաձայնել՝ աշխատանքը չկորցնելու պատճառով։ Մեզ պատմեցին նաեւ, որ ժողովրդին մոլորեցնում են՝ ասելով, թե հնարավոր է պարզել՝ ով ում է ընտրել, մինչդեռ ընտրությունը գաղտնի է, և որևէ մեկը չի կարող տեսնել քաղաքացիների քվեարկությունը։

ՔՊ-ական համայնքապետերը փորձում են ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա։ Մեզ ահազանգած քաղաքացին նշում է, որ միտումնավոր ապատեղեկատվություն է տարախվում, թե իբր հնարավոր է պարզել, թե կոնկրետ քաղաքացին ընտրություններին ում է ընտրել։ Համայնքապետերը կամ նրանց շրջապատի մարդիկ ասում են, որ «բոլոր ձայները վերահսկվում են», և ընտրություններից հետո պարզ կլինի՝ ով ում է ընտրել։ Այսպիսի հայտարարությունները, ըստ էության, ունեն մեկ նպատակ՝ վախի և վերահսկողության պատրանք ստեղծելով ուղղորդել մարդկանց՝ ընտրել իշխանությանը։

Մինչդեռ իրականում ընտրական գործընթացը Հայաստանում հիմնված է գաղտնի քվեարկության սկզբունքի վրա։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր ընտրությունը կատարում է փակ քվեախցիկում, և որևէ մեխանիզմ չի կարող բացահայտել, թե ով ում է ընտրել։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее