▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը հեռանում են Hayat Project-ից

Hayat Project-ը հանդես է եկել հայտարարությամբ․ «Տեղեկացնում ենք ձեզ, որ մեր սիրելի գործընկերներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը ցանկություն են հայտնել զբաղվել իրենց անհատական ստեղծագործական կարիերայով: Մենք հարգանքով ենք մոտեցել այդ որոշմանը և շնորհակալություն հայտնելով Նարեին և Արթուրին համատեղ երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ենք իրենց անհատական գործունեության մեջ նորանոր ստեղծագործական հաջողություններ, սիրուն երգեր և վերելք:

Հուսով ենք` մի օր նորից կհանդիպենք ընդհանուր բեմահարթակին:
Բարի ճանապարհ ձեզ, իսկ HAYAT-ը շարժվում է առաջ՝ նոր երգերով, նոր տեսահոլովակներով և հավատարիմ հանդիսատեսով»:

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее