▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Զոհրաբյանն աղոթեց ուղիղ եթերում

 

Նաիրա Զոհրաբյանն աղոթեց ուղիղ եթերում ․ Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից։

***
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի, մեր վերջին հաղթանակած կռվի, 8-րդ տարելիցն է։ Էն կռվի, որից հետո Հեյդարի զավակը չերեզ Պուտին խնդրեց դադարեցնել պատերազմը։ Էն կռվի, որից հետո Ալիևը հավաքեց իր ռազմա-քաղաքական էլիտան ու խոստովանեց, որ միջազգային հանրությունն իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։
8 տարի առաջ էս օրերին, ընդդիմադիր Նիկոլն ու ԱՄՆ դեսպանատան պահակի հետ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնող որոշ ուժեր 400 հեկտարը սարքել էին պատմական կորուսյալ հայրենիքի հարց եւ մեցցո-սոպրանոյով միալար ղժժում էին։
Եվ նույն Նիկոլը, ով էդ օրերին ընդամենը մորուքով չէր, ԱԺ ամբիոնից հոմերոսյան ճառ էր ասում Ադրբեջանի հետ ցանկացած փոխզիջման անթույլատրելիության մասին։ 
Էդ արդեն 8 տարի հետո նա ոչ միայն Արցախը պիտի ճանաչեր լեգիտիմ Ադրբեջան, այլ նաև ՀՀ տարածքները, Ալիևի սրտի ուզած դեմարկացիայով, մեծ հավեսով տար թուրքին։ 
Ու սրանք, թավշյա էս կուտոկը, արդեն 44-օրյային, իրենց ֆրոյդյան բարդույթներին հագուրդ տալու համար, «Լելե Թեփե» ավանտյուրան կազմակերպեցին և հարյուրավոր տղաներ զոհեցին։
Ապրիլյան պատերազմի ռազմական-քաղաքական-դիվանագիտական հաղթանակը, Համլետի հոր ուրվականի նման, էդպես էլ հանգիստ չտվեց Արցախ հանձնած էս իշխանությանն ու «արցախատուները» դեռ շարունակում են տարբեր ծակերից ծկլթալ։
Ապրիլյանը ուժեղ երկրի արժանապատիվ կռիվ էր, որի ժամանակ մենք չունեցանք ոչ մի դեզերտիր ու ոչ մի գերի հանձնված։
Որովհետև պետություն էինք ու «ՉՄՈ» չէինք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее