▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա Էրիկն է…

Ծանոթացե՛ք: Նա էրիկն է: 11 տարեկան: Շատերն երևի արդեն ճանաչում են նրան:

Կարծում եմ՝ երբ նա մեծանա, դառնալու է մեխանիկ. ամբողջ օրը խաղում է մեքենաներով: Բայց հիմնականում խաղում է իր հին մեքենայուվ, որից ոչ մի կերպ չի հրաժարվում՝ նույնիսկ մի քանի նոր մեքենաներ ունենալուց հետո: Չնայած նա բջջային հեռախոսներ էլ է շատ սիրում… Ժամանակը ցույց կտա: Բայց ինչ էլ որոշի դառնալ Էրիկը, վստահ եմ, որ լավ մարդ է դառնալու. նրա բարի աչքերից է դա երևում: Ես նաև վստահ եմ, որ Էրիկը լինելու է բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր կունենան իր կարիքը, ինչպես որ հիմա են շատ մարդիկ Էրիկի կողքին:

Ի շնորհիվ այդ մարդկանց՝ Էրիկի բուժման համար հարկավոր գումարի զգալի մասը հավաքվել է: Մի քիչ էլ գթասրտություն ու ուշադրություն և Էրիկի բուժումը կդառնա ժամանակի խնդիր:

Վստահ եմ, որ շուտով մեր մոլորակի վրա կավելանա ևս մի առողջ ու խելացի բալիկ: Առողջությու՛ն քեզ, փոքրիկ:  

Ցանկացած հարցով կարող եք կապվել Էրիկի մայրիկի /+37455906019/ կամ ինձ /gohar.ghalachyan@gmail.com/ հետ:

Հնարավոր է նաև բանկային փոխանցում Յունիբանկ ՓԲԸ  հետևյալ հաշվեհամարներին Էրիկին օգնելու համար,
24100278629100 AMD
24100278629102 EUR SWIFT UNIJAM22
24100278629101 USD SWIFT UNIJAM22

Ստացող՝ մայրը՝ Կարինե Հայրապետյան

goharghalachyan.wordpress.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее