▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մյասնիկյան պողոտայում «Օպելը» շրջվել է. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 02.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենա է շրջվել, կան տուժածներ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34 NN 457 (վարորդ՝ 1986 թ. ծնված Կ. Մ.) եւ «Opel Astra G» մակնիշի 34 TF 511 (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Թ.) համարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее