«Տպավորություն է, որ Արգիշտի Քյարամյանին ՔՊ-ն խնայում է, կտրուկ քայլեր չի ձեռնարկում նրա նկատմամբ, արդյոք մտավախությո՞ւն կա, որ Արգիշտի Քյարամյանը շատ կարող է բացվել ու շատերին բացահայտելու ինֆորմացիա հրապարակել»,- լրագրողների հետ զրույցում, այս հարցին ի պատասխան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ մեր թիմն այնպես է աշխատել, որ նման մտավախություն լինի»: *** |
Այս պահի դրությամբ այն, ինչը մենք քննարկում ենք, դա վերջնական փաստաթուղթ է, որը համաձայնեցված է Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» հարցը: |
Ես չեմ համարում, որ այդ հարցման արդյունքում ցածր վարկանիշ է, հակառակը բարձր է, որովհետև հարցվողներին հարցրել են անուն, և մարդիկ իմ անունն են տվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ իրականացված հարցումների՝ Ռոբերտ Քոչարյանը և Ալեն Սիմոնյանն ունեն նույն շեմը. հարցման մասնակիցներից 2-ական տոկոսն է վստահում նրանց: *** |
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ինչ շահեր ունենք, ինչ մակարդակով ենք մասնակցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին արդյոք ՀՀ օրակարգում կա՞ COP29-ին մասնակցելու համար Բաքու մեկնելը: |