▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուսալեռի նույն շենքում, որտեղ մահացած էին գտել ընտանիքի 3 անդամներին, 46-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում քիչ առաջ 1971 թվականին ծնված քաղաքացու դի է հայտնաբերվել։ 

Այս մասին tert.am-ն է գրում, որի  հետ զրույցում Մուսալեռի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանն ասել է. 


«Այսօր այն նույն շենքում,որտեղ հայտնաբերվել էին կնոջ,ամուսնու և երեխայի դիերը, հայտնաբերվել է նաև Գ. Դավթյանի դին»:

Հարցին,թե նախնական վարկածով ինչն է եղել մահվան պատճառը, Էդգար Հովհաննիսյանն ասաց,որ քաղաքացին հոգեկան խնդիրներ է ունեցել։

Նշենք,որ այսօր Մուսալեռում՝ նույն շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էին նույն ընտանիքի երեք անդամների՝ կնոջ, ամուսնու և նրանց չորս ամսական երեխայի դիերը։ Մահացած ընտանիքի անդամներ են՝ 1997 թ. ծնված Ա. Մ.-ն, 1990 թ. ծնված Հ. Բ.–ն և 2016 թ. ծնված Ա. Բ.-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее