Դեկտեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էէրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 54-ամյա Արամ Ս-ն և հայտնել, որ «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված իր հարազատը մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Արամ Ս-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 2 շաբաթ առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժաշխատողների կողմից պատշաճ բուժում չնշանակելու հետևանքով իր որդին՝ 16-ամյա Կոնստանտին Ս-ն, ով հետո տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: |
«Մուրացան» ԲԿ-ում 16 տարեկան տղա է մահացել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet