«Մոսո ջա’ն, ախպոր տղա, ես հավերժական քաղաքացի եմ». Կամո Արեյան
Ավագանու նիստին քննարկվում է մշակութային մի խումբ գործիչների՝ պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելու մասին հարցը։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, կրկնելով այն միտքը, որ պատվավոր քաղաքացիները պետք է լինեն նաև մտահոգ քաղաքացիներ, իրենց հեղինակավոր խոսքը հնչեցնեն, դիմեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին․ «Պարո՛ն Արեյան, որպես պատվավոր քաղաքացի, ձեր կողմից էլ եմ ակնկալում նույնը»։ «Մոսո՛ ջան, ես պատվավոր չեմ, ես հավերժական քաղաքացի եմ, ես պատվավորի կոչում չունեմ, ախպո՛ր տղա»,- պատասխանեց Արեյանը։ |
***
«Ցանկալի է, որպեսզի պատվավոր քաղաքացիները լինեն նաև մտահոգ քաղաքացիներ»,- ավագանու նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ «Իրենք կարող են անվճար տրանսպորտից օգտվել, սակայն պետք է գիտակցեն, որ իրենց կողքի վճարովի երթևեկող քաղաքացին հունվարի 1-ից 300 դրամ պետք է վճարի, հարցնի՝ ինչպե՞ս է այդ գինը գոյանում. կուզենամ պատվավոր քաղաքացիները մասնակցեն քաղաքի կառավարմանն ու իրենց հեղինակավոր խոսքն ասեն»,- նշեց Մանուկյանը։ Դիտեք նաև՝ |