Tert.am-ը գրում է, որ Մոսկվայում ողբերգական ավտովթարի և տասնութ հոգու մահվան պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է իր մեղքն ընդունել, ինչի մասին հայտնել է Մոսկվայի Տվերի դատարանի դատավորը:
РИА-Новости-ն գրում է, որ Հրաչյա Հարությունյանը չի տիրապետում ռուսերենին և դատարանում օգտվում է թարգմանչի ծառայություններից։
Ըստ գործող օրենքների՝ նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Այժմ Հարությունյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում և նա կարող է շփվել լրագրողների հետ: