Մոսկվայում գտնվող «Սադովոդ» շուկայում երկրորդ աստիճանի հրդեհ է բռնկվել. այրվել է կոնտեյներների մեջ եղած ապրանքը: Երկու մարդ է տուժել ծխից։ Փրկարարները տարհանել են 350 մարդու: Հրդեհի մակերեսը կազմում է 350 քմ, հայտնում է РИА Новости-ն: Շուկան ունի 40 հա տարածք, ներառում է 8 հազար խանութ:
«Սադովոդ»-ը պատկանում է ադրբեջանական ծագում ունեցող գործարարներ Գոդ Նիսանովի և Զարահ Իլիևի «Կիևյան հրապարակ» ընկերությանը: