Այսօր՝ Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող սրճարաններից մեկում հայերի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել:
Սրճարանի մուտքի մոտ վիճաբանություն են սկսել 4 տղամարդ, որոնք նախկինում ընկերներ են եղել: Այս մասին գրում է «РИА Новости-ն»: Վիճաբանության ընթացքում նրանցից մեկը, ով պարզվել է՝ 24-ամյա ՀՀ քաղաքացի է, դանակահարել է ընկերոջը: Վերիջնս մահացել է:
Սպանությունը տաք հետքերով բացահայտվել է: Հարուցվել է քրեական գործ: