Տեղեկացրել էինք, որ Մոսկվայի մերձակայքում իրար են բախվել երեխաներ տեղափոխող ավտոբուսն ու բեռնատարը, ինչի հետևանքով, նախնական տեղեկությունների համաձայն, կա 18 զոհ և տասնյակ վիրավորներ, 18 քաղաքացու վիճակն էլ գնահատվում է ծանր:
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար բեռնատարի վարորդը վերջին մեկ տարում ստացել է 7 դիտողություն. նշվում է, որ վարորդական իրավունքի վկայական վարորդը ստացել է ոչ թե Մոսկվայում, այլ Հայաստանում:
Վարորդը` 46-ամյա Հրաչյա Հարությունյանը ՀՀ քաղաքացի է և այժմ գտնվում է հիվանդանոցում: