▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի մետրոյի վթարի գործով կասկածյալի ինքնությունը հայտնի է դարձել

 

այտնի է դարձել  Մոսկվայի մետրոյի վթարի գործով առաջին կասկածյալի ինքնությունը։
Ըստ քննության՝ Ճանապարհային ծառայության երրորդ  դիստանցիայի ճանապարհային վարպետի օգնականը պետք է վերանորոգումից հետո ստուգեր  երկաթգծերին սլաքնային մեխանիզմի տեղադրման ճշգրտությունը։  Սակայն նա չէր կատարել իր պարտականությունը։ Ոստիկանությունը ենթադրում է, որ բազմատոննանոց գնացքների երթեւեկության հետեւանքով առաջացած ցնցումների պատճառով վատ  տեղադրված սլաքը շեղվել է իր նախնական դիրքից եւ գնացքը շարժվել  է դեպի թունելի պատը։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենի Արբատ-Պոկրովսկ գծի  «Սլավյանսկի բուլվար» եւ «Պարկ պոբեդի» կայարանների միջեւ առավոտյան «պիկ ժամին» երկաթգծերից դուրս են եկել գնացքի երեք վագոնները։ 
Մետրոյի վթարի հետեւանքով զոհերի եւ տուժածների ընդհանուր թիվը 162  է, որոնցից 22-ը զոհվել են։ Ներկայումս հիվանդանոցներում   129 տուժած կա, երկու հայուհի վերակենդանացման բաժանմունքում են։

Հայտնի է դարձել  Մոսկվայի մետրոյի վթարի գործով առաջին կասկածյալի ինքնությունը։
Ըստ քննության՝ Ճանապարհային ծառայության երրորդ  դիստանցիայի ճանապարհային վարպետի օգնականը պետք է վերանորոգումից հետո ստուգեր երկաթգծերին սլաքնային մեխանիզմի տեղադրման ճշգրտությունը։  Սակայն նա չէր կատարել իր պարտականությունը։ Ոստիկանությունը ենթադրում է, որ բազմատոննանոց գնացքների երթեւեկության հետեւանքով առաջացած ցնցումների պատճառով վատ  տեղադրված սլաքը շեղվել է իր նախնական դիրքից եւ գնացքը շարժվել  է դեպի թունելի պատը։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում՝ «Սլավյանսկի բուլվար» և «Պարկ Պոբեդի» կայարանների միջև ընկած հատվածում, տեղի է ունեցել վթար. գնացքի 3 վագոն դուրս են եկել ռելսերից: 
Մետրոյի վթարի հետեւանքով զոհերի եւ տուժածների ընդհանուր թիվը 162  է, որոնցից 22-ը զոհվել են։ Ներկայումս հիվանդանոցներում   129 տուժած կա, երկու հայուհի վերակենդանացման բաժանմունքում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее