Արդեն հայտնել ենք, որ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն Արչիլ Մաղրաձեի դիակը:
Yerkir.am-ը գրում է, որ կայքի տեղեկությունենրով` տնօրենը մահացել է սառչելու հետևանքով: Երեկ նա Թեղենիսի ճոպանուղիով բարձրացել է 3-րդ կայան և հանդիպակաց ուղղությամբ սնոուբորդով սահել ցած: Նախնական վարկածի համաձայն` հայտնվելով ձորում` նա մոլորվել է տեղանքում և սառչել:
Ի դեպ, Ծաղկաձորում երեկ գրանցվել է բավականին ցածր ջերմաստիճան` մոտ -25 C: Մեր տեղեկություններով` դիակն այս պահին տեղափոխում են շտապօգնության մեքենայով:
Արչիլ Մաղրաձեն ամուսնացած էր, ուներ 4 երեխա:
Տեղեկացրել ենք, որ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն Արչիլ Մաղրաձեի դիակը:
Yerkir.am-ը գրում է, որ կայքի տեղեկությունենրով` տնօրենը մահացել է սառչելու հետևանքով:
Երեկ նա Թեղենիսի ճոպանուղիով բարձրացել է 3-րդ կայան և հանդիպակաց ուղղությամբ սնոուբորդով սահել ցած:
Նախնական վարկածի համաձայն` հայտնվելով ձորում` նա մոլորվել է տեղանքում և սառչել:
Ի դեպ, Ծաղկաձորում երեկ գրանցվել է բավականին ցածր ջերմաստիճան` մոտ -25 C:
Արչիլ Մաղրաձեն ամուսնացած էր, ուներ 4 երեխա:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի