«Մանուշյանն ազատ էր, երբ անցնում էր այս Պանթեոնի կողքով, որտեղ այսօր ամփոփովում է նրա աճյունը։ Նա բացահայտում էր մեր ֆրանսիական կրքերը, Բոդլերը, պատկերացնում է, թե ինչպիսին կլիներ իր երջանիկ Հայաստանը»։ Այդ մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողության ժամանակ իր ելույթում․
«Նա պատկերացնում էր իր հորը՝ Գևորգին, որին սպանել էին թուրքերը, երբ Միսաքը փոքրիկ էր։ Հիշում էր մորը, որ վախճանվեց հիվանդություններից և սովից՝ գաղթի ճամփին։ Իրադարձությունների սպեկտր, որ իր կյանքում հետապնդում էին։ Արդյոք այսպե՞ս են ապրում մարդիկ․․․
Պոետ և ըմբոստ Միսաքը․․․երբ ֆաշիստները հայտնվում են Փարիզում, նա վերապրում է այս ամբողջ անգիտության թույնը, որ ժամանակին զգում էր թուրքերի կողմից։ Նա պայքարում էր ֆաշիստների դեմ։ Մանուշյանն իրեն անվանում էր ցասումով լի վագր, երբ նրան ձերբակալում էին։
Միսաքի վերջնական ընտրությունը ազատությունն էր։ Ընտրեց ընդհատակյա կյանքը, որ ֆրանսիացին ոչինչ չկորցնի իր ազատությունից՝ մշտապես լինելով ազատության արբեցած զինվորը։ Նա, որ սիրում էր սիրել, որոշում է սպանել»։
Մակրոնի ամբողջական ելույթը՝ տեսանյութում, իսկ միջոցառումն՝ ամբողջական՝ ստորև․