▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլիարդատիրոջ նախկին կինը մահացել է աղքատության մեջ

Super.ru-ն գրում է, որ օրեր առաջ ռուս գործարար, միլիարդատեր Եվգենի Ֆրոլովի նախկին կնոջը՝ Յանա Պրեժեւսկայային, անգիտակից վիճակում գտել են սեփական տան մահճակալի տակ։

Յանային գտած ընկերուհին  նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ երեք օր անց կինը մահացել է։ Պրեժեւսկայայի մոտ ուղեղի վնասվածք եւ ուղեղում արյան շրջանառության սուր խախտումներ են նկատվել։Կնոջ մարմնին բազմաթիվ կապտուկներ են եղել, սակայն լուրեր են պտտվում, որ նրա մահը պայմանավորված է ալկոհոլիզմով։

Պրեժեւսկայայի հարուստ կյանքն ավարտվել էր մի քանի տարի առաջ, երբ նա բաժանվել էր իր ամուսնուց։ Կարծիք կա, որ նրանց բաժանման պատճառը Յանայի՝ ալկոհոլի կախվածությունն ու հոգեբանական խանգարումներն էին։ Արդյունքում նա հայտնվել էր Մոսկվայում գնվող համեստ բնակարանում եւ պարտքեր կուտակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее