▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միլենա» տաքսի ծառայությունը քաղապետի ընտանիքին չի պատկանում. Արթուր Գևորգյան

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն, Asekose.am-ի հետ զրույցում, անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ Երևանում գործող «Միլենա» տաքսի ծառայությունը պատկանում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտանիքին, հորդորել է զերծ մնալ Երևանի քաղաքապետի անունը անհարկի շահարկելուց և ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց:

-Ինչպես օրվա ընթացքում շրջանառված մի քանի այլ տեղեկությունները, որոնք կապվում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ, այդ մեկը ևս բացարձակ ապատեղեկատվություն է և աղերս անգամ չունի իրականության հետ,-հայտնել է Արթուր Գևորգյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее