▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ ռեստորանում . Աննա Հակոբյանի տարեդարձի երեկոն տապալվել է

Թարմացված․ Հակոբ Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Պարզաբանում. Սիրելի ընկերներ, սխալմունք է տեղի ունեցել, ես իրականում շարունակում եմ աշխատել Դառգետում: Շնորհակալություն այն մարդկանց ովքեր ինձ աջակցում են:

#Արցախ #ռևանշ_լինելուա

***

«Իրավունք»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ընտանյոք հանդերձ Երեւանի կենտրոնում գտնվող «Դառգետ» ռեստորանում նշել է կնոջ` Աննա Հակոբյանի տարեդարձը:

Այս ամենն ուշագրավ է ոչ միայն ներիշխանական մերձակայում կոռուպցիոն ձերբակալությունների ֆոնին, այլ նաեւ երկրի սրընթաց գահավիժման համատեքստում: Սակայն տարեդարձի երեկոն անցնցում չի ավարտվել: Հարակից սեղաններից մեկում նստած է եղել քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Հակոբ Բերբերյանը: Նա սկսել է բղավել. «Արցա՜խ, Արցա՜խ, Արցա՛խ…»: Ականատեսներն ասում են` Նիկոլ Փաշինյանի դեմքին գույն չէր մնացել, մինչդեռ Պերպէրեանի արարքը գոհունակությամբ է ընդունվել մյուս սեղանների մոտ նստածների կողմից:

Տեղի ունեցածից անմիջապես հետո` Փաշինյանները հապշտապ հեռացել են «Դառգետ»-ից: Իսկ Հ. Պերպէրեանին ազատել են աշխատանքից: Նա աշխատում էր նույն օբյեկտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее