Tsayg.am-ը գրել է, որ Գյումրու Գայի փողոցի առաջին նրբանցքի 9-րդ տանը հայտնաբերվել է 1958 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Ջոն Ռուստամի Սահակյանի դին: Թե Ջոն Սահակյանն ինչ հանգամանքներում է մահացել, դեռ հստակեցնել հնարավոր չէ: Դին տեղափոխվել է Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա: Դեպքի վայր մեկնած Գյումրու Ոստիկանության «Կումայրիի» բաժնի աշխատակիցները նշված հասցեում հայտնաբերել են նաև անգիտակից, մոտավորապես 70 տարեկան Ժասմենա Ներսիսյանին: Համաձայն ոստիկանության տեղեկատվության, Գայի փողոց առաջին նրբանցք 9-րդ տան բնակիչ է հանդիսացել միայն մահացած Ջոն Սահակյանը:
Մանրամասները «Ցայգ» հեռուստաընկերության տեսանյութում.
Լուսանկարը՝ Tsayg.am-ի