Երկու թոռներս սովորում են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, փոքր թոռնիկս տեսել է մասկաներով մարդկանց: Եկավ պատմեց, որ ավտոմատներով մարդիկ մտան դպրոց: Այս մասին Նյուզ.am-ի հետ զրույցում նշել է դպրոցի աշակերտներից մեկի տատը:
«Ասաց՝ դասատուներից մեկին բռնել են, տարել են, ինչ-որ մի երեխայի է ծեծել: Ես էլ ասացի՝ դասատուին պետք չի այդքան մեղադրել, դժվար է այդքան երեխաների հետ աշխատելը, մենք չգիտենք՝ ինչը ոնց է եղել:
Հետո տուն եկավ մեծ թոռս եւ ասաց, որ իրենց չեն թողել ֆիզկուլտուրայի դահլիճից դուրս գալ: Երեւի պահել են երեխաներին, որ այդ պահին այդ մարդուն տանեն, երեխաները չտեսնեն: Ասաց՝ տատիկ, մենք շատ վախեցանք, մտածեցինք՝ ահաբեկիչներ են եկել, մեզ փախցնում են: Չի կարելի այդպես դպրոց մտնել, երեխաներին վախեցնել»,-ասել է կինը:
Նա նաեւ ենթադրել է, որ կասկածյալ տղամարդը աշխատում է նաեւ ԳԹԿ-ում, քանի որ մի քանի անգամ տեսել է, որ նա ԳԹԿ-ից առաջ եկել է դպրոց: «50-ն անց մարդ է, շատ պատկառելի տեսքով: Ծնողների խմբում մի ծնող գրել էր, որ իր երեխայի դասարանում է դեպքը եղել, երեխեքը լեղաճաք են եղել, վախեցել են: Բոլորը դատապարտում են դպրոցում այդ ձեւով ԱԱԾ-ի գործողությունը: Թող ԳԹԿ-ից իրեն ձերբակալեին, կամ իր տնից, բայց ոչ դասարանից: Գոնե սպասեին՝ զանգը տար, դասն ավարտվեր, մոտենային նորմալ տանեին»,-ասել է կինը:
Նա հավելել է, որ մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ-ի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնել են ՄԻՊ աշխատակազմից: Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը: Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ: *** |
Երևանի ավագանու անդամ, դասախոս Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան էլ զարհուրելի լինի արարքը, որում կասկածում են ուսուցչին, անընդունելի է նման ձևով` երեխաներին սթրեսի ենթարկելով ձերբակալությունը։ |