Դեռևս 2013-ի հոկտեմբերին Asekose.am-ի ընթերցող Գուրգեն Սարկիսովը մեզ էր տրամադրել գիշերային կադրեր Երևանի փողոցներից. Մաշտոցի պողոտայում գտնվող ԶԻԳԶԱԳ էլեկտրոնիկայի խանութ սրահում տեղադրված հեռուստացույցը, որ սովորաբար օգտագործվում է գովազդի նպատակով, արդեն երկրորդ անգամ պոռնո ֆիլմ է ցուցադրում: Դրա մասին Asekose.am-ին ավելի վաղ ահազանգել էին հարևանությամբ բնակվող երևանցիները, իսկ այժմ` փաստը նաև կադրերով է: «Գիշերային պահակության օրիգինալ ձևը խորհուրդ է տրվում դիտել միայն 18-ից բարձր ընթերցողներին»,-գրել էինք մենք: Մեր հրապարակումից հետո Զիգզագ ընկերությունը հայցել էր բոլոր ականատես քաղաքացիների ներողամտությունը՝ Asekose.am կայքի տեսանյութում ներկայացված միջադեպիառնչությամբ:
«Ցուցափեղկի հեռուստացույցը տեղադրված է գովազդային նպատակով շուրջօրյա ցուցադրման համար, որտեղ տարիներ շարունակ միացված են եղել հանրամատչելի հաղորդումներ հեռարձակող արբանյակային հեռուստաալիքներ: Գիշերային ժամի նման տեսանյութի հայտնվելը մեզ համար տհաճ «անակնկալ» էր, որը կարող է բացատրվել տվյալ հեռուստաընկերության գիշերային եթերի փոփոխմամբ կամ դրսից, հեռակառավարման վահանակի միջոցով, հեռուստացույցը այլ եթերային ալիքների փոխելու «չար կատակով»: Ցավոք, երկու պարագայում էլ, մենք նույնպես տեղեկացանք այս մասին միայն կայքում տեղադրված նյութից: Կրկին հայտնում ենք մեր խիստ անհանգստությունը պատճառած անհարմարությունների համար, այսուհետ նման միջադեպերը բացառելու պարտավորվածությամբ»,-նշված էր հայտարարությունում:
Այսօր Վերջին Բլոգ կայքը սույն տեսանյութը կրկին տարածել է ` հղում տալով ինչ որ անհայտ յութուբյան օգտատերի: Ցանկանում ենք նշել, որ հիացած չենք ոչ տեսանյութով, ոչ էլ մեկ ու կես տարի առաջ դրա հրապարակման փաստով, սակայն ուզում ենք ընդգծել, որ, ներողություն արտահայտության համար, «պոռնո»-ն գործելաոճ է դարձել որոշ կայքերի համար, որոնք, չգիտես ինչու, իրենց իրավունք են պահում նույնիսկ գնահատականներ տալ լրատվական դաշտին: