ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչն է միավորում նիկոլականներին և հականիկոլականներին։
Երկուսն էլ պարտվել են, բայց չեն ուզում դա ընդունել։
Նիկոլն ասում էր՝ ի՞նչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարի։
Ու այդպես նա տարավ երկիրը դեպի գահավիժում, որտեղից հետ գալը գրեթե անհնարին է թվում։
Մենք էլ՝ ընդդիմադիրներս, ասում ենք՝ մենք չենք պարտվել, Նիկոլն է պարտվել։
Բա որ չենք պարտվել, Շուշիում՝ Ալիևը, իսկ Բաքվի բանտում՝ Բակո Սահակյանն ի՞նչ գործ ունեն։
Եթե մենք չենք պարտվել, Աշոտյան Արմենն ի՞նչ գործ ունի 10 ամիս կալանքի տակ։
Պարտությունը ընդունելու համար էլ է քաջություն պետք։
Մենք ազգովի պարտված ենք, իսկ ով այսօր իրեն պարտված չի համարում, կամ իրականության հետ կապերը խզել է,կամ էլ՝ թշնամու կողմից է։
Հուսահատությունը մեղք է, գիտեմ։
Բայց էդ դեպքում ինքնախաբեությունն ի՞նչ է…
Արցախ է հանձնվել ու հայաթափվել, ԱՐՑԱԽ…
Հասկանո՞ւմ եք:
Հասարակության մեծամասնության պետք էլ չէ։
Տրանսպորտը թանկանում է, բուհերն օպտիմալացվում են…այ էդ ժամանակ մի բողոք, մի բան…
Ջհանդամին թանկացնեն ու օպտիմալացնեն։
Մի քիչ էլ Նիկոլին հանդուրժեք ու շուտով շատ հնարավոր է թուրքական տրանսպորտով երթևեկեք, բայց զատո ձրի…
Երանի Եռաբլուրի տղերքին, որ էս ամոթը չեն տեսնում։
Իրենք իրենց հերոսական ընտրությունն արել են՝ նահատակվելով հանուն հայրենիքի ու հայտնվելով Տիրոջ աջ կողմում։
Մենք ենք, որ … աներեսի նման դեռ ապրում ենք, եթե սա ապրել կարելի է համարել»:
«Մի քիչ էլ Նիկոլին հանդուրժեք ու շուտով, հնարավոր է, թուրքական տրանսպորտով երթևեկեք». Շարմազանով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet