▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին․․․Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը` կից տեսանյութով․

«Մի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին: Ի դեպ բովանդակային որևէ փոփոխություն տեսաուղերձի հարցում առկա չէ, պարզապես քննչական խմբի ղեկավարը կրկին մերժման գրություն է ուղարկել»։

Նշենք, որ ավելի վաղ էլ՝ Արամ Վարդևանյանը հետևյալ գրառումն էր կատարել․ 

«Հարգելի՛ գործընկերներ, եթե Ձեզ փոխանցեն Պրոբացիայի ծառայության կիսատ «գրություն», պարզապես անտեսեք այն: Նման հարցերի ու իրավական հետևանքների գնահատող մարմինը քննչական և դատախազության պաշտոնատար անձինք են:

Ի դեպ հարցադրումը հետևյալն է. թույլատրվո՞ւմ է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե՞ ոչ: Պատասխանը ենթադրում է այո, կամ ոչ: Այս պարզ ու պրիմիտիվ հարցին մինչ օրս չի պատասխանել Դատախազությունը, իսկ Քննչական մարմինը, նոր դիմումին ի պատասխան, կրկին մերժել է, պատճառաբանելով, որ չի կարող պատասխանել այդ հարցին:
Կրկին առաջարկում և պահանջում եմ. 1) դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, կամ 2) Վերացնել ապօրինի խափանման միջոցը, և/կամ 3) Դատախազությանը և Քննչական մարմնին «հորդորել» տալ հստակ պատասխան, այս պարզ հարցին: Ի դեպ էթիկական նկատառումներից ելնելով ինքս չեմ հրապարաkել գրագրության ու պատասխանների տվյալները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее