ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ ելույթ ունեցավ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ու անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, ասաց. «Եկեք շարունակենք Փաշինյանի փիլիսոփայությունն ու տրամաբանությունը: Մի օր էլ մեզ կասեն՝ ինչի՞ եք խրոխտ կանգնել ձեր հողում, կզեք ու կզած ապրեք, տեսնում եք՝ թրեր ու զենքեր են թռչում: Հետո կասեն՝ էդ ի՞նչ զենք ա կողքիդ ամրացված՝ պաշտպանվելու համար, հանի՛ր: Հետո ասելու են՝ էդ ի՞նչ խաչ ա վզիդ, հանի՛ր, տենց ավելի հեշտ կլինի ապրելդ: Հետո կասեն՝ էդ ի՞նչ լեզվով ես խոսում, ուրիշ լեզվով որ խոսես, ավելի հեշտ ես ապրելու: Հետո ասելու են՝ երեխայիդ անունը դիր Էլչին, Զեյնաբ, տենց ավելի հեշտ կապրեն: Հետո կասեն՝ մինչև ձեզ գնդակահարում ենք, հոգիներս դուրս ա գալիս, մի հատ պրիցելի նշան ճակատներիդ տատուիրովկա արեք, որ հեշտ լինի.... Ա՛յ սա է Փաշինյանի փիլիսոփայության շարունակությունը»,- հավելեց Մամիջանյանը: |
«Մի օր էլ կասեն՝ կզեք ու կզած ապրեք, երեխեքի անունն էլ դրեք Էլչին, Զեյնաբ». Հայկ Մամիջանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet