Վահե Հապեշեանը «Արմենիան Ուիքլի»-ում գրել է, որ 2005-ին Այնթափում Մուրադ անունով մի մարդ, ով զբաղվում էր հին տների վերանորոգմամբ, այսդպիսի տներից մեկում պատհաբար հին բացիկ է գտել:
Բացիկի առջևի մասում սև, երկար հագուստ հագած, աջ ձեռքին ատրճանակ, իսկ ձախին՝ հրացան կրող կնոջ լուսանկար է: Կրծքին և մեջքին փամփշտակալներ են կապված:
Բացիկի ներքևի ձախ հատվածում անգլերենով գրված է «Մ.Հ.Հալլաճեան» ստորագրությունը: Իսկ աջ կողմում տեղանուն՝ «Այնթապ Փոքր Ասիա»: Բացիկի հետևի մասում Մուրադին անծանոթ լեզվով ձեռագիր գրություն է եղել:
Հետագայում Այնթափ այցելող հայերը թարգմանել են բացիկի վրա գրված գրությունը.«Հանգուցեալ հերոս Գէորգ Չաւուշի տիկին այրի Հեղինէ։ Մեր յիշատակի նուէրը աստ(՞), տիար Յովհաննէս եւ տիկին Փիրանեան, 21 յուլիս 1910 ՀՅԴ, Այնթապ»։
Լուսանկարը հետաքրքրել է Մուրադին, և նա որոշել է Այնթապի պատմությունն ուսումնասիրել։ Նա հայերեն է սովորել և աշխատում է «Այնթապի գոյամարտը» գրքի թուրքերեն թարգմանության վրա։
Աղբյուրը ՝ yerakouyn.am