«Մի լավ բան «2». Հայաստանում բիզնեսն ազատագրված է»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ շարունակելով.
«Գործարարները բացի բյուջե վճարելուց, ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում, իսկ պաշտոնյաները սեփական բիզնեսի հաջողության համար հարկային, մաքսային, դատական կամ այլ հետապնդում չեն կազմակերպում մրցակից գործարարների դեմ:
Համատարած նեգատիվի ֆոնին` օրը գոնե մի լավ բան հիշենք»:
Հիշեցնենք՝ երեկ Անդրեասյանը գրել էր ևս մեկ լավ բանի մասին, այն է՝ «Հայաստանում դատավոր չեն դառնում կաշառքով»:
Դիտեք նաև՝