Խորը ցավով հայտնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի ողբերգական մահվան լուրը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։
«Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք փոխանցում Սահակյան ընտանիքին։ Բոլոր հարազատների, մտերիմների ու ընկերների հետ կիսում ենք կորստի ցավը:
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ»,– նշել են խմբակցությունից։
Մհեր Սահակյանը ծնվել է 1988թ. հունվարի 30-ին, Երևանում:
Ամուսնացած էր, ունի չորս որդի:
Ավելի վաղ, ներկայացրել էինք Մհեր Սահակյանի շնորհավորական ուղերձն՝ ամանորյա տոների առիթով։