Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին
***
***
***
***
Հայ մարդը ո՞նց հասկանա, որ այս կանոնակարգը ընդունելուց հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարացքները վերադարձվելու են իրեն, պատասխանը՝ չգիտեմ․․․ Աննա Գրիգորյանի արձագանքը Մհեր Գրիգորյանին
***
«Գործընթացը սինխրոն ընթանում է, ուղղակի չգիտեմ, թե որ փուլում է Ադրբեջանում գործընթացը։ Ստորագրման պահին ու ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն պետք է լինի գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերացման գործընթացին։ Այն հարցին, թե «մտավախություն չկա՞, որ իրենք չեն վավերացնի, կձգձգեն», Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չունեմ նման մտավախություն»։ |
***
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նիստի սկզբում արձանագրեց, որ համաձայն կանոնակարգի ՀՀ և ԱՀ միջև ծագած հնարավոր վեճերի լուծման տեքստը պետք է լինի ռուսերեն (իբրև միջազգային) լեզվով, սակայն պատգամավորներին բաժանված է միայն հայերեն տարբերակը։