ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի տելեգրամյան պաշտոնական ալիքում հայտնված գրառումը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։
«Հարգելի ժողովուրդ,
Օրերս իմացա, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ծեծի եւ խոշտանգման են ենթարկվել ցմահ դատապարտյալները, որոնց անհատական կերպով այցելել են քրեակատարողական ծառայության աշխատակիցները եւ իրականացրել են լայնածավալ ծեծ ու ջարդ։ Ինչու՞ պատճառը հայտնի չէ, ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն, գրեթե և ոչ մի լրատվամիջոց չի անդրադարձել այս դեպքին։ Բացի դա թույլ չեն տվել իրականացնել բուժօգնություն խոշտանգված դատապարտյալներին, փոխարենը ռոբասերժական ծախու լրատվամիջոցները, որոնց անունները զզվում եմ անգամ տալուց, խոսում են Բաքվի բերդերում խոշտանգվող մեր պետական դավաճանների մասին, չնկատելով իրենց քթի տակ գտնվող խոշտանգումները։
Հաջորդ նորությունը որ ես իմացա, դա վերաբերվում է Չաղ Ռուստամի ազատ արձակմանը, որը եւս պայմանավորված է իմ ժամանակավոր բացակայությունով։
Ֆազի հարազատներն ու աջակիցները հուսով եմ սա նկատեցին եւ հասկացան, թե ով է իրենց համար Վարդան Ղուկասյանը, բայց ես իրենց ներկայությունը չնկատեցի մարտի 25-ին՝ ԱՄՆ դեսպանատան առաջ: Ի՞նչ ասեմ, վայելեք։ Թող ձեր ընկեր Ֆազը իր հետեւություններն անի ձեր մասին՝ երկնային գրասենյակում։ Դուք, ինչպես նաեւ բոլորը շատ եք զգալու Վարդան Ղուկասյանի կարիքը։ Շարունակեք բերաններդ ջուր առած խոտակերի նման նստել ձեր տներում։ Իսկ Գյումրիի հետ կապված ուրախ եմ, որ ՔՊ-ն Գյումրիում պարտվեց։ Ես վստահ եմ, որ 2026 թվականին մեզ կհաջողվի ՔՊ-ին հեռացնել Հայաստանից. ես դրան պատրաստվում եմ անգամ բերդում»,-գրել է Վարդան Ղուկասյանը։
Դիտեք նաև՝