▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղադրանք է առաջադրվել` այծյամի ապօրինի որս կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է այծյամի  ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի բնակիչ Ա.Ծատուրյանը, չունենալով այծյամ տեսակի կենդանու որս կատարելու համապատասխան թույլտվություն, 2015 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 13-14-ի սահմաններում, բնության հատուկ պահպանվող տարածք չհանդիսացող, «Հայանտառ» ՊՈԱԿ Եղեգնուտի անտառտնտեսության Վահագնիի անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի որսացել է այծյամ։ Վերջինիս որսն արգելված է եղել։ Կենդանական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 250.000 ՀՀ դրամ:
|
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։

Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, 2015 թվականի ապրիլի 11-ին ուղարկվել է քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее