Լրագրող, խմբագիր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր կայարանի մետրոյում արցախցի մի կին մոտեցավ ինձ ու ասաց, որ կասկածում է՝ տարածքում ադրբեջանցի կա, լսել է, թե ինչպես է ադրբեջանական ակցենտով թուրքերեն խոսում:
Հետո արցախցի կինը մոտեցավ այդ տղամարդուն, վերջինս ասաց, որ հայ չէ, հայերեն լավ խոսում է և իրեն կասկածող կնոջն էլ անխելք անվանեց: Հետո արդեն մետրոյից դուրս գալուց տեսա, որ այդ տղամարդը գալիս է իմ հետևից՝ գոռալով, որ ես ապուշ եմ։ Տարածքում տղաններ կային, ովքեր հոդորեցին ինձ հանգիստ թողնել: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, պարզեք՝ այս տղամարդը ո՞վ է: Գուցե իսկապես ադրբեջանցի է ու իր համար ազատ շրջում է»:
Թարմացված. Անի Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քանի որ հրապարակածս տեսանյութի հետ կապված ոստիկանությունից տեղեկություն ստացա, ուզում եմ փոխանցել այն․ տեսանյութում արձանագրված անձն Իրանի քաղաքացի է, նախկինում այստեղ ռեստորան է ունցել՝ «Շահ»։ Ինձ այսպես են վստահեցրել։ Իրեն տրված է կացության իրավունք, մի քանի անգամ այն երկարձգվել է»։