Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններից մեկում երկաթուղային գծերի բաց հատվածում քաղաքացի է հայտնվել: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։
«Մեքենավարը տեսել է քաղաքացուն, ստիպված արգելակել է, ու այդ պատճառով էլ աշխատանքը փոքր-ինչ խափանվել է։ Նշված ժամանակից մոտ 10 րոպե գնացքն ուշացել է»,- նշեց Ասլանյանը։
Հարցին՝ ինչպես է քաղաքացին հայտնվել գծերի վրա, նա պատասխանեց` գուցե տեղանքում չի կողմնորոշվել։
Տեսանյութը՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքից