«Շատ խոսքեր, ընդհանրապես, խեղաթյուրվել են»,-Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարել են Ինգա և Անուշ Արշակյաններն`անդրադառնալով իրենց անվան հետ կապված աղմկահարույց հոդվածին ու նշել են. « Հարցաազրույցը տեղի է ունեցել Մոսկվայի տանը, որտեղ մենք մասնակցում էինք բարեգործական ակցիայի, իսկ մեկ ամիս առաջ էլ մենք մասնակցում էինք մտավոր հետամնաց երեխաներին օգնելու մի միջոցառման.... Իսկ լրագրողը փոխանակ այդ միջոցառումը լուսաբաներ, ինքը մոտեցավ ու մեզ հացրեց` «Խոսում եք հայ ընտանիքի մասին, իսկ ինչպես եք գնահատում «կոնչիտաներին»` ինչ վտանգ են ներկայացնում դրանք»: Ու մենք ընկանք ծուղակը... Մենք պնդում ենք, որ այդ հոդվածում մեր խոսքն աղավաղված է»:
Ինգա և Անուշ Արշակյանները նշեցին, որ իրենք Կոնչիտա Վյուրստին չեն գնահատել իբրև տրանսվեստիտ, այլ գնահատել են նրա բեմական կերպարն ու ձայնային տվյալները:
«Մեր շրջապատում կան նման մարդիկ, որոնց հետ մենք ճանապարհ ենք գնում, լավ ժամանակ ենք անցկացնում, դա իրենց գործն է, մենք չենք գնահատել տրանսվեստիտին, այլ գնահատել ենք նրա բեմական կերպարն ու երգը... մեր շրջապատի համասեռամոլները կապացուցեն, որ մենք ինչքան տոլեռանտ ենք ... »,-նշեցին Ինգա և Անուշ Արշակյանները` նշելով նաև, որ չեն հասել, որ հակակրանք ունեն հոգեկան հիվանդների հանդեպ ու ավելացնելով, որ իրենց ընկերները զանգել են իրենց ու տարակուսանք են հայտել,սակայն հասկացել են, որ տպագրվածը զրպարտություն է:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված Ինգա և Անուշ Արշակյանների` վերջին հարցազրույցը, որում քույրերը, անդրադառնալով Կոնչիտային, մասնավորապես, նշել էին, թե` ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները, շատ տարբեր ու հակասական քննարկումների տեղիք է տվել:
Նշենք, որ մայիսի 16-ին, ժամը 17:00-ին, «Ազատություն» TV-ն ֆեյսբուքյան ասուլիս է կազմակերպել Արշակյան քույրերի հետ. օգտատերերի մի քանի հարցˋ առանց խմբագրման` նաև այստեղ: