Երեխա եմ եղել, բայց էսօրվա նման մեջս տպավորվել է Բրեժնեվի, Անդրոպովի, Գրոմիկոյի, Չերնենկոյի մահվան սուգի օրերն ու թաղման պռոցեսները, էդ օրերին, ինչպես Մայիսի մեկին, Տատս ինձ նալ մանեթանոց էր տալիս, երևի մեջս տպավորվել է էդ պատճառով: Նրանք մեռնում էին, իսկ ես Մայիսի Մեկի օրվա տոնական տրամադրությամբ վազում էի «Ձկի Խանութ» ձկնորսական սարքերն ուսումնասիրելու ու որոշ բաներ գնելու համար: Թարս է, էսօր մեր նախագահները կարծես կյանքի էլիքսիր խմած լինեն, մեռնել չեն ուզում: Դե, երևի պատճառն այն է, որ ես այլևս երեխա չեմ ու ոչ Մայիսի 1 կա և ոչ էլ նալ մանեթանոց:
Ֆեյսբուք