▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք ուրիշ միջոց չունենք պետություն պահելու՝ չկա բանակ, չկա երկիր․․․»․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն, անդրադառնալով մի քանի ըմբիշների՝ բանակ  զորակոչվելու փաստին, նշել է․ «Այո, պետք է գնան բանակ, այստեղ կա Վարդան Ղուկասյանի լուման,ի շնորհիվ անընդհատ այս թեմաներն իմ կողմից բարձրաձայնելու՝ սկսեցին վերջապես մուսկուլնի սպորտսմեններին, որոնցից ամեն մեկի բիլակն իմ գլխի հաստության ա, զորակոչեցին բանակ»։

«Պատասխանեմ այն մարդկանց, որոնք մեկնաբանել էին, թե «սպորտսմեն են, իրենց պետք չէր տանել բանակ»․ իմ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ կամ ինձ  երջանկահիշատակ Գրետա մայրիկն է ծննդաբերել, որին պաշտում եմ  ես, կամ Վազգենին ա իմ մայրը ծննդաբերել․․․Կրկնում եմ՝ ես պաշտում եմ Գրետա մայրիկին, ուղղակի ափսոս, որ իր արգանդը կարող էր արտադրել իրարից խիստ տարբերվող մարդկանց՝ «քուր» և Վազգեն Սարգսյան․․․»,-նշել է Վադան Ղուկասյանն ու հավելել․ «Պետություն ունենալու գրավականն են՝ ամուր բանակ, մշակույթ և տնտեսություն։ Պետության դիմաց պարտավոր են բոլորը՝ սպորտսմեն կլինի, մշակութային գոչծիչ կլինի՝ շոումեն, դերասան․․․ Վերցրեք Իսրայելի օրինակը՝ բոլորն անխտիր զորակոչվում են բանակ․․․խոսում էի  իսրայելցի ծանոթ զինվորականի հետ՝ ինձ ուղարկել է զինվորի նկարը, որի մի աչքը չի տեսնում, անթացուպով է քայլում՝ նույնիսկ իրեն են տարել բանակ․․․ նախագահի, նախարարների տղերքը՝ «նա  պերեդավոյ», սպորտսմենները, երգիչներ, դերասաններ,  մոդելներ՝ տղա, թե աղջիկ, տանում են բանակ․․․»։

«Ասում են՝ մեր դրոշն են բարձրացնում սպորտսմենները, լավ են անում, բայց որ երկիր չեղավ՝ ի՞նչն են բարձրացնելու։ Ես հուսամ՝ հաջորդը ֆուտբոլիստներին են տանելու, բոլորին՝ ում 27 տարին չի լրացել՝ տարեք բանակ, կգա՞ Վարդան Ղուկասյանը, 27-ից բարձրներին կսկսեմ նաև ես տանել ․․․ Հարգելի սպորտսմեններ, ամեն մեկիդ «բիցեպսն» ու «տրիցեպսը» էս իմ ձեռի տասը հատն ա, ձեզանից նիհար, հյուծվածները գնում,կանգնում են մարտական դիրքերում՝ երկիր են պահում, բա ձեր փոխարեն ո՞վ պետք է պահի․․․ Դուք էս երկրի քաղաքացին եք և բոլորդ պետք է գնաք բանակ։ Ես էդ զորակոչային հիվանդությունների հաստ գրքից թողելու եմ մի քանի թերթ․․․Մենք ուրիշ միջոց չունենք պետություն պահելու՝ չկա բանակ, չկա երկիր․․․»-ընգծել է Վարդան Ղուկասյանը։

«Ես հասկանում եմ նաև, որ բանակն էլ բանակ պետք է դառնա ու դառնալու է, խոստանում եմ, որ Հայաստանի բանակը լինելու է տարածաշրջանում ամենաուժեղը՝ Ադրբեջանից էլ, Վրաստանից էլ․․․»,- եզրափակել է Վարդան Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․ այն նաև կարող եք դիտել այս հղումով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее