▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք կորցրել ենք մեր պետությունը»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում մի երևույթ կա՝ պատմական Հայաստանի մոդա։ Տեսնում ես ջահե,30 տարեկան տղա է, խոսում ես հետը, ասում է՝ ես սասունցի եմ, էն մյուսն ասում է՝ ես մշեցի եմ։ Երրորդն ասում է՝ դե ես վանեցի եմ, յոթերորդն ասում է՝ խոյեցի եմ: Շատ լավ, բայց ես ուզում եմ հասկանալ՝ բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, երևանցին ո՞վ է, աշտարակցին ո՞վ է: Ամենայն հարգանքով, որովհետև ես հիմա ուզենամ էլ՝ չեմ կարող ոչ մշեցի լինել, ոչ վանեցի, որովհետև ես իջևանցի եմ, ես սենց ապազգային տարր եմ, Ենոքավանից այն կողմ չեմ կարողանում գնալ, որքան էլ արխիվները քանդում եմ»,-ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման վերաբերյալ ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ չենք հասկանում մի պարզ բան․ «Երբ Դիլիջանում ենք ապրում, բայց ասում ենք՝ վանեցի եմ, Դիլիջանը կորցնում ենք, միջանցք ենք բացում, որ ասեն՝ էդտեղ մարդ չկա բնիկ, ստեղից-էնտեղից եկած են, սա էլ հին թուրքկան, ադրբեջանական քաղաք ա։ Եվ կորցնում ենք մեր պետությունը, մենք կորցրել ենք մեր պետությունը։ Այս նախադասությունը երկար ժամանակ չէի ուզում ասել, բայց պիտի ասեմ»,-ասաց նա:

***

«Տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ սարսափելի եզրակացության, որ դրա բովանդակությունը նրա մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ և ասա մեր ամենամեծ ողբերգություն է»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Հարցի պատասխանը, թե ո՞վ է իրական Հայաստանը, և ո՞րն է իրական Հայաստանը, հետևյալն է. իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել է ու գտել իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

***

«Ասում եք ՊՊԾ-ի ծախսերը ավելացել են, միանշանակ ավելացել են, ասե՞մ ինչի։ Պարզվում է՝ 2018 թվականին ամեն օր օլիգարխները ՊՊԾ-ի համար սնունդ են ուղարկել․ մեկը՝ հավի բուդ, մեկը՝ պանիր, մեկը՝ կորժիկ, մեկը՝ ջեմ, մեկը՝ թթու։ Ասում եմ՝ էս ի՞նչ ա, ասում են՝ տենց ա դրվածքը, էս հացը Գռնոն ա ուղարկում, պանիրը՝ Բդոն, ջուրն էլ էս մեկի վրայա։ Ասել եմ՝ ձեռ եք առնո՞ւմ, դադարեցրեք, ամոթ է, սա պետություն է»,- ասաց վարչապետը՝ ի պատասխան ընդդիմադիրների մեղադրանքների։ Խոսքը ուղղելով նրանց՝ Փաշինյանն ասաց․ «Էդ դուք չգիտե՞ք, որ ՊՊԾ-ի աշխատողները ծրարով փող են ստացել, ումի՞ց... Ուզեցել են պետական ինստիտուտները սարքեն իրենց ջեբի շները, բա դժգոհ են, պետական ինստիտուտ է կայանում, ո՞նց։ Սա է ապապետությունը»,- ասաց Փաշինյանը։ Նա նաև համաձայնվեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, թե իր թիկնապահներից դժգոհ են, որովհետև «ներկաներից ոչ մեկին չեն կարողացել սպանել»։

«Հարյուր մահապարտ էին հավաքել, որ մեզ սպանեն, չեն կարողացել սպանեն, եկել ասում են՝ «էս ՊՊԾ-ն էս ի՞նչ է, չեն թողում»։ Հո չեն ասելու՝ «կառավարություն, խի՞ չեք թողում ձեզ սպանենք»»,- ասաց նա։

***

«Թոշակները կարող են բարձրանալ, եթե թոշակառուներից կրկնակի չափով ավել մարդ աշխատի»,-ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու, որոնց թոշակ է տրվում ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդկանց շնորհիվ։ «Մենք տասնյակ և հարյուր հազարավոր մարդկանց նպաստ ենք տալիս։ Ասում ենք դու աշխատունակ ես, բայց ոչինչ, մենք քեզ նպաստ կտանք, քո առողջապահության հարցերը կկարգավորենք։ Սա ապապետական մոտեցում է։ Չաշխատող մարդուն մենք ինչո՞ւ ենք փող տալիս», - ասաց վարչապետը։

«Երեկ շատ խոսվեց պարգևավճարներից, աշխատավարձերից։ Ֆինանսների նախարարին ասեցի տուր տվյալները, թե աշխատավարձերի ու թոշակների հաշվին էդ ինչքա՞ն աշխատավարձ ա ստանում պետական մարմինը։ Կառավարության սոցիալ-տնտեսական բլոգը վերցրեցինք՝ հանելով ուժային կառույցներին։ Եվ եթե հիմա կտրենք ամբողջ աշխատավարձերն ու պարգևավճարները, ավտոների սպասարկման ծախսն էլ հետը, դնենք թոշակի վրա, այն կավելանա 9000 դրամով»,-ասաց Փաշինյանը՝ այն համարելով անիրական, քանի որ նման պարագայում կլուծարվեն պետական կառույցները և չի լինի բյուջե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее