«Ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր՝ քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է ու, ինչպես հայտարարվել է, մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը, և ոչ միայն ցույց տալ ինչ-որ երևակայական քարտեզներով, այլ՝ իրենց տակ իրավական հիմք ունեցող քարտեզներով»,- Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը: Թարմացված․ Իջևանի և Ղազախի հատվածում սկսվել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 30-ին: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ հայկական կողմը կփոխանցի երեք շրջանի ականապատ դաշտերի քարտեզները: |
«Մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանը». Ալեն Սիմոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet