armlur.am-ը գրում է. 2015 թվականի սեպտեմբերի 21-ին` անկախության 24-ամյակի օրը, դաժան ծեծի էր ենթարկվել «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը: Հիշեցնենք, որ ազատամարտիկը միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ տեղի ունեցող ինքնիշխանության երթին։
Դեպքից հետո նա իրեն այցելած լրագրողներին ասել է, որ ծեծի ենթարկողների մեջ նկատել է Տիգրան անունով երիտասարդի, ում հիշում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից: Ավելի ուշ մամուլի ասուլիսով էր հանդես եկել և հայտարարել, որ կատարվածը Ռուբեն Հայրապետյանի իմացությամբ և հովանավորությամբ է տեղի ունեցել:armlur.amarmlur.am
Ազատամարտիկը վստահեցնում էր, թե ՀՖՖ նախագահին զայրացրել են իր քաղաքական հայացքները: Միաժամանակ, Ռ. Հայրապետյանն էլ իր հերթին վստահեցնում էր՝ Սմբատ Հակոբյանի ծեծին որևէ կերպ չի առնչվել: Մինչդեռ ազատամարտիկը նույն մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր և Հայրապետյանի հեռախոսազրույցը՝ վերջինիս կողմից հնչեցված սպառնալիքներով:Իրականում ունե՞ր արդյոք նա հեռախոսազրույցի վերծանումն, այդպես էլ պարզ չդարձավ:
ArmLur.am-ը դեպքից ամիսներ անց փորձեց հասկանալ՝ ի վերջո ինչ միջադեպ էր տեղի ունեցել Ռուբեն Հայրապետյանի և Սմբատ Հակոբյանի միջև:
Մեր այս և մի քանի այլ հարցերի պատասխանեց ՀՖՖ նախագահը:
-Պարո՛ն Հայրապետյան, լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարեց, որ Դուք իրեն երկխոսության եք հրավիրել, սակայն ինքը հրաժարվել է…
-Ես չեմ կարծում՝ Սմբատը նման բան ասած ըլնի, բայց ես որևէ առնչություն չունեմ էդ դեպքի հետ: Ու էն, ինչ որ էմոցիայի տակ իրար ասել ենք, կարծում եմ՝ դրանք սաղ անցած-գնացած են:
–Ես ճի՞շտ հասկացա՝ միջադեպը էմոցիաների՞ ազդեցության տակ է տեղի ունեցել:
-Կարծում եմ՝ այո: Իմ կողմից, հաստատ, այո, իսկ թե Սմբատի կողմից ոնց՝ չգիտեմ:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում