Մանե Գրիգորյանի «Հենց այնպես» հաղորդման հերթական հյուրերն էին դարձել Պոնչն ու Տոմա Պետրոսյանը։ Հաղորդման ընթացքում նրանք պատմել էին զավեշտալի պատմություններ, պատասխանել էին մի շարք հարցերի։ Հաղորդման սկզբում Պոնչը կատակով նշել էր, որ Տոման իրեն ծեծում է, ապա հավելել, որ նման նախադեպ դեռ չի եղելխ միաժամամակ ընդգծելով, որ եթե նման բան լինի, ապա ինքը կծեծի Տոմային։
Տոման ու Պոնչը անդրադարձել էին նաև վերջինիս նիհարելու թեմային։ Տոման ասել էր, որ Պոնչը նախկինում մշտապես բազկաթոռների և ինքնաթիռում նստելու տեղի հետ կապված խնդիրներ է ունեցել՝ հավելյալ գոտի խնդրելով։
Հաղորդման ընթացքում Պոնչը նաև հայտարարեց. «Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերներ ենք»։
Այն, որ Պոնչի հայտարարությունը հումորային բնույթ ուներ՝ պարզ դարձավ Տոմայի արձագանքից։ Նա, մասնավորապես, նշեց. «Կարա՞ս դա պապայիս մոտ ասես»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝