Shamshyan.com-ը գրում է, որ այսօր առավոտյան, Արմավիրի մարզի Նաիրիի գյուղապետ Արթուր Եղիազարյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր, ոստիկանության մայոր Համլետ Վասիլյանը գյուղի դաշտում հայտնաբերել են երեկ՝ հուլիսի 30-ին, առանձնակի դաժանությամբ ծեծելով իր մորը սպանած 37-ամյա Վարդան Ստեփանյանին: Ողջ գիշեր ոստիկանությունը որոնում էր նրան, սակայն առավոտյան միայն նշված անձիք կարողացան հայտնաբերել և վնասազերծել մայրասպանին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մազրում: Ժամը 04:00-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ առանձնակի դաժանությամբ ծեծված վիճակում մարմնական բազմաթիվ վնասվածներով Նաիրի գյուղից (նախկին Հացիկ) իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Վերգուշ Սարգսյանը:
Առավել մանրամասն` այստեղ
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի