▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռի դեմ արշավը կազմակերպվել էր իշխանության հրահանգով և պետական ռեսուրսներով. այս կետից սկսած՝ պետությունը վերջանում է. Սաղաթելյան

«Մայր Աթոռի դեմ արշավը կազմակերպվել էր իշխանության հրահանգով և պետական ռեսուրսներով»,- նշում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ չի միջամտում եկեղեցու ներքին գործերին, և որևէ կապ չունի այդ ամենի հետ.

«Ասուլիսից  ընդամենը  ժամեր անց, ամբողջ ՔՊ-ական ոհմակը, վարչական ռեսուրսը կենտրոնացրել էր Էջմիածնում, բայց դա դեռ մի կողմ, այն տիրադավներին, որոնք իր թելադրանքով հավաք էին փորձում կազմակերպել Էջմիածնում, ուղեկցում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողներ՝ քաղաքացիական հագուստով, դեմքերը փակված ինչ-որ մարդիկ, փողոցի խուժան։ Այսինքն, այս կետից սկսած՝ պետությունը վերջանում է։ Սա է իրականությունը, սա է Նիկոլի կառուցած պետությունը կամ պետության մասին պատկերացումները, ընդամենը այս տեսարանը  դիտեք, գնահատեք, թե մենք ում հետ գործ ունենք և ովքեր են սրանք առհասարակ»,-նշել է նա։ 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее