Թարմացված․ Հայտնի է դարձել, որ Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված երեք անձանցից մեկը մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ մայրը, տատը և թոռը։ Մահացողը մայրն է, ով հղի էր:
***
Երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով։
«Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակցին ականատեսները պատմել են, որ չթույլատրված հատվածով փողոցը հատող անձինք եղել են, ամենայն հավանականությամբ, տատը, հարսը և 2-ամյա երեխան։