Հունիսի 2-ին, ժամը 18:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ և Կողբացի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ «Մաշտոցի պուրակ»-ում, պայթյունի ձայն է լսվել, կա տուժած. անհրաժեշտ օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող ՛՛Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն՛՛-ի մոտակայքում գտնվող այգում, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գետնի տակով անցնող մալուխների կարճ միացում. առկա են մալուխային գծերի փորված գետնուղի և բաց մալուխներ, ինչի հետևանքով մոտակայքով անցնող քաղաքացին ստացել է այրվածքներ և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: