Մարտունի-Քարվաճառ ճանապարհին հունվարի 24-ին մեքենաների բախման հետեւանքով մեկ մարդ է մահացել: Ծովակ գյուղի բնակիչ 25-ամյա Իշխան Գալստյանի վարած Москвич մակնիշի առանց համարանիշի եւ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ 33-ամյա Դավիթ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով 27-ամյա Հայկարամ Մխեյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ի. Գալստյանն ու Mercedes-ի վարորդ Դ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։
Ըստ shamshyan.com-ի՝ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։