▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է»․ Արսեն Բաբայան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ծառուկյանի թիմակից Մարտուն Գրիգորյանին տանում են կալանքի՝ ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով, իբրև Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր:
Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ
Հակակոռուպցիոն կոմիտեի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ, ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր:
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակում իրավապահները մայիսի 22-ին խուզարկություն են իրականացրել ԲՀԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գրասենյակում և տանը»։

***

Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն:

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը:
Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее