Այսօր` ժամը 00:25-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ առաջային կեսի կտրած-ծակած թափանցող, որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող և ձախ նախաբազկի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել Հովնան Մերուժանի Խաչատրյանը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Նույն օրը դեպքի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կարճ ժամանակ անց պարզվել է, որ նրան մարմնական վնասվածք է պատճառել կինը: Ինչպես հայտնի է դարձավ «Փաստինֆոյին» այսօր ինքնակամ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Աննա Էլոյանը ու հայտնել, որ գյուղատնտեսական ապրանքների «Մալաթիա» տոնավաճառի մոտակայքում վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է իր փաստական ամուսնուն՝ Հովնան Խաչատրյանին: Ա.Էլոյանը 2008 թվականի մարտ 1-ի իրադարձություների ժամանակ մահացած Արմեն Ֆարմանյանի կինն է:
Ա.Էլոյանը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Նախաքննությունը շարունակվում է: