▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

 

Այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее